Աստվածաշնչի ուսումնասիրության եռամսյա դասընթացներ

29.03.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւորականների հետ կազմակերպում են Աստվածաշնչի ուսումնասիրության եռամսյա դասընթացներ՝ Քրիստոնեադաստիարակչական կենտրոնների աշխատակիցների, մանկատների հոգեբանների, հայոց պատմության ուսուցիչների, տարբեր համալսարանների եւ ինստիտուտների լավագույն ուսանողների համար: