Աստվածաշնչային գիտելիքներ մրցույթ

31.10.2017

Հոկտեմբերի 23-24 Մայակովսկու անվան դպրոցում, այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ Աստվածաշնչային գիտելիքներ մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էր դպրոցական և համայնքային փուլերը հաղթահարած 29 դպրոցի 119 աշակերտ: Մրցույթն անց էր կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Երևանի Աստվածաշնչային ընկերության և Երևանի քաղաքապետարանի կրթության և գիտության վարչության համատեղ նախաձեռնությամբ: