Աստվածածնի ծննդյան օրը պատարագ է մատուցվել Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում
10.09.2024
Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Մարիամը ծնողների՝ բարեպաշտ Հովակիմի ու Աննայի երկար սպասված զավակն էր: Սրբազան ավանդության համաձայն՝ երկուսն էլ հրեշտակի միջոցով են ստանում ուրախալի ավետիսը: Մարիամը համարվում է ուխտի զավակ, քանի որ ծնողերը, ուրախալի լուրն առնելով, խոստանում են իրենց զավակին ընծայել տաճարին: Մարիամը ծնվում է Քրիստոսից 15 կամ 16 տարի առաջ, մեծանում այն տաճարում, որի քահանայապետը Զաքարիան էր՝ Հովհաննես Մկրտչի հայրը: