Աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի ժողով Մայր Աթոռում

06.02.2018

Փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հունվարի 30-ից փետրվարի 4-ը Մայր Աթոռում իր հերթական` 15-րդ հանդիպումն անցկացնող Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի անդամներին:Այս օրերին քննարկվեցին եկեղեցաբանությանն առնչվող մի շարք հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա: