Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետի այցելությունը Մայր Աթոռ
23.03.2018
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Այցի ընթացքում Իգնատիուս Պատրիարքն այցելեց Հառիճավանք եւ Թրբանճյան ընծայարան, ինչպես նաեւ եղավ Հայաստանի մի շարք վայրերում: Այցի վերջին օր հանդիպես Գեւորգյան ճեմարանի ուսանողների հետ եւ խոսեց հայ եւ ասորի եկեղեցիների դարավոր բարեկամության եւ Մերձավոր Արեւելքի եկեղեցիների ներկայիս դրության մասին: