Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետի այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

15.10.2014

Հոկտեմբերի 10-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Այցի ընթացքում Իգնատիուս Պատրիարքն այցելեց Ծիծեռնակաբերդ, եղավ Հայաստանի մի շարք վայրերում: Հոկտեմբերի 12-ին Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Պատարագի ընթացքում հանդիսապետությամբ Քույր Եկեղեցիների գահակալների կատարվեց աղոթք Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: