Առաջավորաց պահք

12.02.2019

Այս տարի Առաջավորաց պահքը սկսվում է Փետրվարի 11-ին: Այս պահքը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն սկսվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Ավանդության համաձայն՝ Առաջավորց պահքը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի կողմից՝ ի հիշատակ հայ Ժողովրդի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման: