Ապրիլի 6-ը հռչակվեց խորհրդային տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր
10.04.2017
Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը հռչակեց նահատակված հոգևորականների հիշատակի օր: