Ապրիլի 24 - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

23.04.2013

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ: