Աշտարակի Ս. Մարիանեի ուխտի օրը եկեղեցի բերվեց Հազարջրիբի հրաշագործ ավետարանը

26.09.2022

Խաչվերացի տոնին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Շուշանիկի՝ Մեծ Վարդանի դստեր հիշատակության տոնը։ Սրբուհիների հիշատակության օրը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է: