Աշոտ Երկաթի պատմական խաչի կրկնօրինակը կնվիրվի Հայոց բանակի հոգեւոր սպասավորությանը

27.01.2012

Հունվարի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագի ժամանակ կօծի հայոց թագավոր Աշոտ Երկաթի պատմական խաչի կրկնօրինակը եւ կնվիրի Խաչը Հայոց բանակի հոգեւոր սպասավորությանը, որը պատրաստված է սրբազան մասունքներով եւ պարունակում է Քրիստոսի խաչից մի փոքրիկ հատված: