Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանրապետական մաղթանք է կատարվել

23.09.2024

Մայրավանքի միաբանությունը աղոթել է անկախ և ազատ Հայաստանի համար: Հանրապետական մաղթանքը հայոց եկեղեցիներում կատարվում է 1991 թվականից տարեկան երկու անգամ` մայիսի 28-ին և սեպտեմբերի 21-ին: Առաջին անգամ կատարվել է 1991-ին Անկախության հանրաքվեի հռչակումից անմիջապես հետո, և կաթողիկոսական տնօրինությամբ դարձել է ամենամյա ավանդույթ: Հիմքում առաջին հանրապետության մաղթանքն է, որը հաստատվել է Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի կողմից ավելի քան 100 տարի առաջ: