Անգլիկան Եկեղեցու ուխտավորները Մայր Աթոռում

10.06.2014

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու մի խումբ ուխտավորների` ուղեկցությամբ Ուելսի Սվենսի և Բրեքոնի թեմի առաջնորդանիստ տաճարի լուսարարապետ Հայր Ջեոֆրի Մարշալի և Հայաստանում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ քահանա Ջոն Բարքերի: