Անառակի կիրակի
19.03.2019
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի (Ղուկ. 15:11-32): Ս. Գայանե վանքում այս թեմայով քարոզ խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերություններ բաժնի տնօրեն հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն Վարդապետ Անանյանը՝ մեկնելով օրվա խորհուրդը: