Անառակի կիրակի

03.03.2015

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի (Ղուկ. 15:11-32): Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ այս թեմայով քարոզ խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերշ. Տ. Բագրատ եպս.Գալստանյանը: