Այցելություն Սիրիա-2014

25.08.2014

2014թ. մարտի 21-ի գիշերը հանկարծակի հարձակման ենթարկվեց թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ հայկական գյուղաքաղաքը: Խուճապահար քեսաբցիները հեռացան Լաթաքիա: Շուրջ երեք ամիս հետո հայտարարվեց, որ քեսաբցիները կարող են վերադառնալ իրենց տները: Վերադարձողների համար տեսարանն անսպասելի էր ու ցնցող... Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ Մայր Աթոռում գործող հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու և սիրիահայերին օգնություն տրամադրելու համար մեկնել էր Սիրիա՝ Քեսաբ, Դամասկոս, Լաթաքիա, Հոմս: Նրա հետ էր Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանը: