Այցելություն սահմանամերձ գյուղեր
15.12.2015
Հայ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ եպս. Գալստանյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, հոգեւորականներ, մտավորականներ եւ մեծ թվով երիտասարդներ ամեն տարի այցելում են Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի դպրոցներ եւ զորամասեր: Նախաձեռնությանը այս տարի իրենց մասնակցությունն են բերում նաեւ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը եւ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը: