Այցելություն Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն-2018

09.01.2018

 Հունվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Ս. Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ընծայեց խաչեր, Մանկական Աստվածաշնչեր և այլ նվերներ։