Այցելություն Խարբերդի մանկատուն

09.01.2019

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին էին այցելել Արարատի մարզի մի խումբ հոգևոր սպասավորներ՝ գլխավորությամբ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերշ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Նրանք մանկատան երեխաներին բաժանեցին նվերներ և քացրավենիք: