Այցելություն արցախցի Հովսեփյանների բազմազավակ ընտանիք, որտեղ շուտով զույգ տղաներ կծնվեն

26.12.2023

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գտնվող կացարանը դեռևս 2020 թվականին է արցախցի ընտանիքների ապաստանել: 2023թ․ բռնի տեղահանությունից հետո այս հարկը կրկին արցախցի ընտանիքների է ընդունել: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի իրականացրած դրամական ծրագրի շահառուն է նաև այստեղ հաստատված, 4 զավակ ունեցող Հովսեփյանների ընտանիքը: Շուտով աշխարհ կգան նաև Հովսեփյան ամուսինների զույգ որդիները: