Ամփոփվեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը-2018

05.11.2018

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ամփոփիչ նիստին քննության առնվեց Եվրոպայում հայ եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցը: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց Եվրոպայի երկրների հայկական համայնքների պատկերը` հայ բնակչության վիճակագրությամբ և եկեղեցական-վարչական կարգավիճակով: