ԱՄՆ Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամները կամավորական աշխատանքներ են կատարել

09.07.2024

Արաբկիրի Հայորդյաց տան բարեգործական ճաշարանում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամները կամավորական աշխատանքներ են կատարել։ Նրանք անձամբ ճաշ են մատուցել բարեգործական ճաշարանից օգտվողներին: Կամավորները նաեւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպության հետ մասնակցել են կառուցվող տների շինարարությանը, հանդիպել են Վեհափառ Հայրապետին: Առաջիկա օրերին կլինեն նաև սոցիալապես անապահով ընտանինքերի երեխաների համար կազմակերպված ճամաբարում: