Ամենայն Հայոց Հայրապետն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

01.03.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության նախագահ պրն. Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ժամանակ նրանք քննարկեցին հայկական համայնքներում և Մայր Հայաստանում ՀԲԸՄ-ի լայնածավալ գործունեությունը , եւ վերջինիս համագործակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ: