Ամենայն Հայոց Հայրապետի աղոթքը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

20.12.2020

Դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` եպիսկոպոսական դասի ուղեկցությամբ: Հոգևոր հայրերն աղոթեցին զոհված տղաների հոգիների հանգստության և խաղաղության համար: