Ամենայն հայոց հայրապետը հորդորը Հաղորդություն ստանալու համար
06.04.2020
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայնտում են. «Ի լրումն համավարակի առնչությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ առկա իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները՝ հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն»։