Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին
17.10.2017
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանի 18 սաներին:Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ճեմարանականներին և ապագա եկեղեցականներին ընծայեց Նոր Կտակարան: