Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա Երեմիա վարդապետին

28.03.2018

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա վրդ. Աբգարյանին, որին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տրվել էր մասնավոր վարդապետության չորս աստիճանները: Այս առիթով Նորին Սրբությունը Հայր Երեմիայի կուրծքը զարդարեց վարդապետական լանջախաչով: