Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին

02.07.2018

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Արարատյան հայրապետական թեմի Մասիս քաղաքի Ս. Գևորգ եկեղեցու համայնքի անդամներին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի: