Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին-2014

02.03.2014

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին և նրա պատմական ու ներկայիս մեծ ներդրումին և դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: