Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վորլդ Վիժնի ղեկավարներին
18.09.2018
Սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժնի» Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի երկրների գրասենյակների ղեկավարներին, խորհրդի ղեկավարներին: «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի ղեկավար Ժիրայր Էդիլյանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ հանդիպման հնարավորության և իրականացվող ծրագրերին մշտապես սատարելու համար: Հանդիպումից հետո հյուրերը մասնակցեցին Խաչվերացի տոնական պատարագին: