Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին
28.10.2013
Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին` ուղեկցությամբ «Օգնի՛ր եղբորդ» բարեգործական ծրագրի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանի: Հանդիպմանը տիար Ջոզիկյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարեգործական կազմակերպության ջանքերով իրականացվող հերթական ծրագիրը` սիրիահայ մանուկներից կազմված երգչախումբը, որից հետո փոքրիկները Նորին Սրբության համար կատարեցին Կոմիտասի «Մանկական աղոթքը»: