Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սերժանտ Գևորգ Դադասյանին
17.10.2017
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին: Նորին Սրբության օրհնությամբ նա ամիսներ առաջ մեկնել էր Հնդկաստան և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ ստացել անհրաժեշտ բուժում: