Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ջեյմս Թրուշարդին

06.12.2018

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին: Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: