Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պերճ Սեդրակյանին

12.09.2018

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի: Հանդպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքին վերաբերող տարաբնույթ հարցեր: