Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի կարդինալին

09.11.2015

Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրապետական հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային` ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի: