Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորների՝ ԱՄՆ հայոց Արեւելյան թեմից

20.08.2018

Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեցին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը ստացան շուրջ երեք տասնյակ ուխտավորներ ԱՄՆ հայոց արևելյան թեմից: Ուխտավորների խումբը եկել էր Նյու Յորքից՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի առաջնորդությամբ: