Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորընծա վարդապետին

03.09.2018

Օգոստոսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ շնորհեց Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին: Վերջինս, երկու օր առաջ պաշտպանելով իր վարդապետական թեզը, օգոստոսի 30-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացել էր վարդապետական մասնավոր չորս աստիճաններին: