Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիկոլայ Ռիժկովին

05.11.2014

Նոյեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ գլխավորած պատվիրակությանը: Նիկոլայ Ռիժկովին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան՝ ի գնահատություն հայ ժողովրդին մատուցած արդյունաշատ ծառայությունների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի: