Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին

24.12.2018

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի: