Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականի

15.10.2018

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հաշմանդամություն ստացած երեք զինվորականների` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Նրանք առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: