Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայոց բանակի հոգևոր սպասավորներին

29.01.2016

Հունվարի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Բանակի տոնի առիթով ընդունեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներին` գլխավորությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այնուհետեւ, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին հատարվեց Հանրապետական մաղթանք: