Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական խաղերի մասնակիցներին

04.03.2014

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` ուղեկցությամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի: