Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին

15.05.2019

Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին և Երկրորդ աշխարհամարտի հրամանատարների ժառանգներին` ուղեկցությամբ Ռուսաստանի հայերի միության անդամների: