Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին

08.10.2019

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի: