Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներին

09.09.2014

Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց մի խումբ կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Ջենովայի կարդինալ արքեպիսկոպոս Անջելո Բագնեսկոյի: