Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակությանը

31.05.2019

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի նախագահ տիկին Մարտին-Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության (Մարսել) Ֆրանսիայի գրասենյակի նախագահ պրն. Ռոբերտ Ազիլազյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակար և լիազոր դեսպան պրն. Ժոնաթան Լաքոտը: