Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի նախագահին
16.02.2018
Փետրվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին տիկնոջ` Դեսիսլավա Ռադևայի հետ՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: