Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բուժումից վերադարձած զինվորականներին

07.12.2018

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրենիքի ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած երեք զինվորականների, որոնք օրերս վերադարձել են Հնդկաստանից` ավարտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստացած բուժումը: