Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին
27.07.2017
Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու, Վիսենտե Լոպեսի «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի: