Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայից ժամանած պատվիրակությանը

14.05.2019

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով Ավստրիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը: